
Աշխարհում պլաստիկ վիրաբույժների օգնությանը շատերն են դիմում: Օրինակ` Հարավային Կորեան այդ հարցում համարվում է առաջատար` մյուս երկրների հետ համեմատած: Իսկ Հունաստանում նույնիսկ ֆինանսական ճգնաժամը չխանգարեց, որ հույները Հարավային Կորեայից հետո երկրորդը համարվեին պլաստիկ վիրահատությունների թվով: Հայտնի է նաեւ, որ համարյա բոլոր հանրահայտ հոլիվուդյան աստղերը ժամանակին դիմել են պլաստիկ վիրաբույժների օգնությանը` շտկելու իրենց մարմնի այս կամ այն «թերությունը»: Նման գայթակղությունից անմասն չեն մնացել հնդկական կինոյի կենսուրախ աստղերը: Ամենատարբեր բոլիվուդյան աստղեր ջանասիրաբար իրենց հանձնում են պլաստիկ վիրաբույժների ձեռքը ինչպես իրենց գործընկերներն` Արեւմուտքում: Բայց նմանատիպ վիրահատությունները ոչ միշտ է, որ ունենում են այն արդյունքը, ինչն ակնկալվում է:

Դերասանուհի Կոենա Միտրային մեծ հռչակ բերեց պարային «Saaki Saaki» ֆիլմը, որից հետո նրան համարում էին Բուլիվուդի ամենահեռանկարային երիտասարդ աստղերից մեկը: Այնուհետեւ նա որոշեց ռինոպլաստիկա (քթի պլաստիկ վիրահատություն) անել եւ այսպիսով դարձավ պլաստիկ վիրաբուժության հերթական զոհը: Այդ անհաջող վիրահատության հետեւանքը մինչեւ հիմա հետապնդում է նրան: Ճիշտ է, Կոենան համարձակություն ունեցավ եւ այդ ամենի մասին խոստովանեց լրագրողներին, որի համար բարձր գնահատականի արժանացավ նրանց կողմից: Այն, ինչ ուզում էր աղջիկը, վիրահատության միջոցով մի փոքր ավելի սուր քիթ ունենալն էր, բայց արդյունքում նա զրկվեց նույնիսկ նորմալ ծիծաղելու հնարավորությունից:

Մինիշա Լամբայի դեբյուտը մեծ էկրանին տեղի ունեցավ 2005թ.-ին «Yahan» ֆիլմով, որից հետո պրոդյուսերները համարեցին նրան բոլիվուդյան ապագա աստղերից մեկը: Սակայն աղջիկը կարծում էր, որ ինքը շատ սովորական տեսք ունի եւ ցանկացավ ավելի օրիգինալ արտաքին ունենալ: Արդյունքում նա ունեցավ մի շարք պլաստիկ վիրահատություններ. ռինոպլաստիկա (քթի պլաստիկ վիրահատություն), մեծացրեց կուրծքը, շտկող լիպոսակցիա (պլաստիկ ճարպահեռացում) կատարեց: Եւ արդյունքում` եւս մեկ պլաստիկ վիրահատության «զոհ»:

Ջուխի Չավլան համարվում է հնդկական կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը: Եվ իսկապես, նրան այդպիսին կարելի էր համարել մինչեւ պլաստիկ վիրահատությունը: Իսկ հիմա նրա քիթը ծուռ է եւ նման է բռնցքամարտիկի կոտրված քթի: Նրան նույնպես կարելի է համարել անհաջող պլաստիկ վիրահատության հերթական «զոհ»:



