«Ուրեմն հիմա ես խոսքս ուղղում եմ քեզ, Սերժ Ազատի Սարգսյան: Անհապաղ պահանջիր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները, և դու ինքդ էլ պատրաստիր քո հրաժարականի տեքստը»: Հարություն Մկրտչյան: Եթե չեմ սխալվում, նա ԲՀԿ համակիր է կամ հենց ԲՀԿ-է: Ճիշտն ասած, ես չեմ կարդացել ինչի ա ինքը էդ պահանջը ներկայացնում, ինչ ա ուզածը, ե՞րբ, ո՞նց, ինչի՞, ճշմարի՞տ է, թե՞ անարդարացի: Ես այլ խնդրի պիտի անդրադառնամ: Մարդկանց՝ «առյուծի կաթ» խմած լինելուն: Ուրեմն՝ «Խոսքս ուղղում եմ քեզ, Սերժ Ազատի Սարգսյան», «Անհապաղ պահանջիր»: Ո՞վ ես դու ընդհանրապես, որ կարողանաս քո երկրի նախագահին հրապարակավ «դու»-ով դիմել (կապ չունի՝ նրա վարած քաղաքականության հետ կողմ ես, դեմ ես, զզվում ես իրանից, թե սիրում): Մեկը չասի, որ դու տենց դուխով ես, տանեն կանգնեցնեն նախագահի առաջ, չե՞ս դառնալու փիսիկ: Չասես՝ չէ, քանի որ այ տենց քո նման ձկներն են միշտ կիլկի դառել: 
Ասածս ինչ ա. Ֆեյսբուքում որպես տղա ինքնահաստատվելը խնդալու բան է: Փառք Աստծո, որ մեր երկրում վաղուց արդեն ամբախ-զամբախ դուրս տվողների գլուխը չեն ջարդում. գոնե էդ մի իմաստությունը ոնց որ սովորել ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել