1958 թվականի օգոստոսի 29-ին է ծնվել լեգենդար երգիչ, փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը։ Թեև նա ծանր մանկություն է ունեցել, սակայն դա չի խանգարել, որ նա զբաղվի երաժշտությամբ։ Մայքլն իր առաջին ելույթի ժամանակ ընդամենը 5 տարեկան էր․ նա նախակրթարանում երգեց Climb every mountain երգը, սակայն նրա կատարումն այնքան զգացմունքային էր, որ բոլորը հուզվել էին։ Հենց այդ օրվանից պարզ դարձավ, որ Մայքլը երգելու ի ծնե տաղանդ ունի։

Image result for little michael jackson

Կարելի է ասել՝ այսօր Մայքլ Ջեքսոնին աշխարհում ճանաչում են բոլորը։ Նա բազմաթիվ մրցանակների ու կոչումների է արժանացել տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Մինչ օրս Ջեքսոնը համարվում է երբևէ ամենաշատ սկավառակներ վաճառած աստղը․ նրա ալբոմները վաճառվել են մինչև անգամ մի քանի հարյուր միլիոն օրինակներով։

Image result for michael jackson

Փոփի արքան, ցավոք, մահացավ 2009 թվականի հունիսի 25-ին՝ 51 տարեկան հասակում։ Մահվանից ժամեր անց նրա ֆան ակումբներից ամենամեկի ղեկավարը հայտարարեց, որ Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառով առնվազն 12 երկրպագու արդեն ինքնասպան է եղել, ինչն անթույլատրելի է։ Ասում են՝ հետագայում ևս տասնյակ երկրպագուներ վերջ դրեցին իրենց կյանքին։ Ջեքսոնի մահվան լուրից վայրկյաններ անց համացանցում «խցանումներ» առաջացան։ Google-ում և այլ որոնողական կայքերում այցելուների թիվը կտրուկ աճեց՝ առաջացնելով դժվարություններ անհրաժեշտ տեղեկությունը գտնելու համար։

Image result for michael jackson on stage

Թեև Ջեքսոնը կյանքից հեռացել է 9 տարի առաջ, նա մինչ օրս շարունակում է հարյուրավոր միլիոն դոլարներ աշխատել, քանի որ դեռևս վաճառվում են նրա ալբոմները, ինչպես նաև կենդանության օրոք չհրապարակված երգերը։ Նրա կրած հագուստները ևս տարբեր աճուրդների ժամանակ մի քանի հարյուր դոլարներով են վաճառվում։

2002 թվականին The Bambi մրցանակաբաշխության ժամանակ Մայքլ Ջեքսոնը ստացավ «Հազարամյակի փոփ արտիստ» մրցանակը։ Երեկոյի ընթացքում Ջեքսոնն իր ելույթում ասաց հետևյալը․

«Մենք գերմանացի ենք։ Մենք հայ ենք, ֆրանսիացի, իտալացի, ռուս, ամերիկացի, ասիացի, աֆրիկացի․․․ Շատ այլ ազգեր։ Մենք քրիստոնյա ենք, հրեա ենք, մուսուլման ենք, հինդուիստ ենք։ Մենք սևամորթ ենք, մենք սպիտակամորթ ենք։ Մենք բազմաթիվ տարբերություններով ու առանձնահատկություններով լի, շատ բարդ, բայց միաժամանակ շատ պարզ համայնք ենք։ Մենք պատերազմների կարիք չունենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել