«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին երեք զինված անձ հարձակվել էին վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա։ Մեզ պատմեցին, որ Մկրտումյանը, որդին՝ Գոռը, և կինը տանը հեռուստացույց դիտելիս են եղել, երբ որդին նկատել է, որ դիմակներով ինչ-որ անձինք փորձում են բացել դարպասի դուռը։ Արման Մկրտումյանը դուրս է եկել, որ տեսնի, թե ովքեր են, որդին գնացել է գազային ատրճանակը բերելու։ Երբ Մկրտումյանը դուռը բացել է, զինված անձանցից մեկն ավտոմատն ուղղել է նրա վրա։ Որդին կողքից մոտեցել է և կրակել զենքը պահած մարդու ուղիղ դեմքին։ Ետևում գտնվող երկու զինված անձինք սկսել են աջուձախ կրակել, ապա վախենալով՝ փախել են։ Մկրտումյանը ձեռքը գցել է և փորձել է խլել առաջին պլանում հայտնվածի ձեռքի ավտոմատը։ Սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք։

Ասում են՝ բոլորը մարմնական վնասվածքներ են ստացել։ Բայց հայր և որդի Մկրտումյաններին հաջողվել է հարձակվողներից առաջինին բռնել, վնասազերծել ու հանձնել ոստիկաններին։ Հետագայում պարզվել է, որ նա Գյումրիի բնակիչ 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է։ Մեզ ասացին նաև, որ նա իր նախնական ցուցմունքում ասել է, որ կազմակերպիչներն իրեն փող էին խոստացել հարձակմանը մասնակցելու համար։ Հիշեցնենք նաև, որ դեպքի վայրից առգրավվել է սպորտային պայուսակ, որի մեջ եղել են լինգ ու կպչուն ժապավեն։ Արման Մկրտումյանը ստացել է «ձախ գոտկային շրջանի ձախ նստատեղի հրազենային միջանցիկ, ձախ նստատեղի ստորին երրորդականի հրազենային շոշափող վնասվածք» և ճանաչվել է տուժո»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել