Ուրեմն դադարեցնում ենք՝
-նվվոցը,
-ողբը
- անհուսության տարածումը,
-ժողովրդին, երկրին փնովելը
- մեջքի վրա ընկնելը:
Բա ի՞նչ ասեին ձեր նախնիները, երբ ոչ թե լավ կամ վատ ապրելու խնդիր էր ծագում իրենց առջև, այլ հարյուր հազարանոց թշնամական զորք էր հայտնվում սահմանին: Ձեր նման մեջքի վրա ընկնելու փոխարեն զենք էին առնում ու գնում կռիվ՝ վտանգելով իրենց կյանքը հանուն ձեր այսօրվա գոյության:
Դժվարությունները հաղթահարելու համար են:
Դժվարությունները փորձություն են՝ պարզելու համար, թե որքանով եք տղամարդ դուք, և որքանով է տղամարդ ժողովուրդը:
Չի կարող ելք չլինել:
Այսօրվա ձեր հիասթափությունը երեկվա ձեր մտածելու ալարկոտության հետևանքն է:
Մտածեք այսօր ու ելքը գտեք:
Փորձեք պարզել ճահճում հայտնվելու իրական պատճառները:
Չի կարող ելք չլինել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10201465063452436?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



