Գազի գնի հնարավոր թանկացմանը կառավարության շուտափույթ հավանության տալը ինձ բերում է այն համոզման, որ կառավարությունը շահագրգռված է թանկացման մեջ եւ այս մասամբ սուբսիդավորելու մեջ: Նշանակում է՝ բոլորիս փոխարեն պետությունը գազ է գնում ու չի էլ հարցնում՝ մենք ուզում ենք գազ օգտագործել, թե ոչ: Գուցե որոշ պաշտոնյաներ ուղղակի շահառուներ են այդ ոլորտից, դրա համար էլ կեղեքում են մեզ: Առաջարկում եմ բոյկոտել գազի սպառումը եւ ուղիներ փնտրել արեւային էներգիայով ջուր տաքացնելու համար: Կիպրոսում 20 տարուց ավել է ոչ ոք ջուր չի տաքացնում հոսանքով կամ գազով: Նույն տաք ջուրը կարող է պոմպով մղել ջեռուցման համակարգ եւ ձմեռը տաքանալ դրանով: Այնպես որ պետությունը փոխանակ սուբսիդավորի «ՀայՌուսգազարդի» եկամուտները, թող օգնի արեւային տեխնոլոգիաների զարգացմանը: Երեկ մեր այդ ոլորտի մասնագետները հայտարարեցին, որ իրենց պետք չի օգնել, թող գոնե պետությունը չխանգարի: Այնպես որ, եկեք ուղիներ փնտրենք սնանկացնելու «ՀայՌուսգազարդը», ոչ թե խնդրենք, որ մեզ չհոշոտի: Գուցե բարին էլ սա էր, որ խելքի գանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել