Սեպտեմբերի սկզբին Լոնդոնի աճուրդներից մեկում վաճառքի է հանվելու 1979թ.-ի արտադրության «Lada Niva» մակնիշի ավտոմեքենան։ Դրա նախնական գինը 100.000 դոլար է։ Բանն այն է, որ 40-ամյա մեքենան մասնակցել է Փարիզ-Դակար ավտոմրցարշավին։ Հատուկ այդ մրցույթի համար մեքենան ձևափոխվել է մրցարշավորդ Ֆրանսուա Ժանսոնի պահանջով։ Բայց մեքենան եզրագծին չհասավ, քանի որ ճանապարհի կեսից խափանվել էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել