1979թ.-ի արտադրության այս «Нива»-ն վաճառվում է 100.000 դոլարով. տեսեք, թե որն է նրա առավելությունը և ինչու այդքան թանկ արժե (Photo)


14:54 , 29 օգոստոս, 2018
Սեպտեմբերի սկզբին Լոնդոնի աճուրդներից մեկում վաճառքի է հանվելու 1979թ.-ի արտադրության «Lada Niva» մակնիշի ավտոմեքենան։ Դրա նախնական գինը 100.000 դոլար է։ Բանն այն  է, որ 40-ամյա մեքենան մասնակցել է Փարիզ-Դակար ավտոմրցարշավին։ Հատուկ այդ մրցույթի համար մեքենան ձևափոխվել է մրցարշավորդ Ֆրանսուա Ժանսոնի պահանջով։ Բայց մեքենան եզրագծին չհասավ, քանի որ ճանապարհի կեսից խափանվել էր։