Ո՞վ թանկացրեց գազը՝
Մինչև վերջին խազը։
Ո՞վ է բեմուրազը՝
Հայության։

Ո՞վ է էն ղամմազը,
Որ թանկացրեց գազը,
Ու՞մ սարքենք նոխազը
Քավության։

Վերջացրե՛ք նամազը.
Պետք է առնվազն
Վռնդել ողջ կազմը
Կառավարության։

Հաստատվեց մառազմը,
Տարածվեց սարկազմը,
Խաթարվեց օրգազմը
Հանրության։

Փոխհանի բամբազը
Չի կանգնեցնի հազը,
Երբ վերջի հազարը
Գազին տանք։

Չի լողանա ազգը՝
Յուղոտվի յուր մազը...
Նախարար անմազի
Տանձի՞ն ա։

Կկանգնի հին ՊԱԶ-ը,
Չի հերիքի գազը,
Չի հասնի ԵՐԱԶ-ը
Կայարան։

«Թաղեմ ձեր մուրազը».
Կանիծեր Շիրազը…
...Ով թանկացնի գազը,
Գյադա ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել