Ո՞վ թանկացրեց գազը՝ Մինչև վերջին խազը։ Ո՞վ է բեմուրազը՝ Հայության։
Ո՞վ է էն ղամմազը, Որ թանկացրեց գազը, Ու՞մ սարքենք նոխազը Քավության։
Վերջացրե՛ք նամազը. Պետք է առնվազն Վռնդել ողջ կազմը Կառավարության։
Հաստատվեց մառազմը, Տարածվեց սարկազմը, Խաթարվեց օրգազմը Հանրության։
|
Փոխհանի բամբազը Չի կանգնեցնի հազը, Երբ վերջի հազարը Գազին տանք։
Չի լողանա ազգը՝ Յուղոտվի յուր մազը... Նախարար անմազի Տանձի՞ն ա։
Կկանգնի հին ՊԱԶ-ը, Չի հերիքի գազը, Չի հասնի ԵՐԱԶ-ը Կայարան։
«Թաղեմ ձեր մուրազը». Կանիծեր Շիրազը… ...Ով թանկացնի գազը, Գյադա ա:
|