НИКТО НЕ МОЖЕТ ДОЛГО ПРОТИВОСТОЯТЬ РЕАЛЬНОСТИ (Али Апшерони (О. Рубец))
Շատ անգամ քաղաքական գործիչների պատասխանները կարող են մարդկանց հունից հանեն, բայց երբ այդ պատասխանների հեղինակը վարչապետն է, ապա սկսում ես մտորել, որ հնարավոր չի, որ նա, քաջ գիտակցելով, թե մենք ինչ վիճակում ենք, հնչեցնի նման պատասխան: Այդ դեպքում հարց է ծագում, իսկ ինչու՞ է նա նման կեցվածք ընդունում: Իհարկե, այս հարցերի պատասխանը մեզ պարզ է, բայց ոչ ընդունելի:
Եվ այսպես մեջբերում մամուլի լրահոսից` «Դուք անկեղծ չեք. այն հինգ տարին, որ դուք պաշտոնավարեցիք, ձախողված տարիներ էին մեզ բոլորիս համար»,-այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Ժողովրդի մեջ արդեն ձեւավորվում է այն կարծիքը, որ դուք խաբող ու գցող եք, դա ժողովրդի լեզվով ասած: Ես չեմ ուզում, որ վիրավորվեք, սակայն դուք էլի խաբում եք, ինչո՞ւ եք եկել նորից խաբում»,-ասաց ընդդիմադիր գործիչը՝ հիշեցնելով, որ երկու օր առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա էր ընթանում, եւ մարդիկ հաշվետվություն էին պահանջում վարչապետից, սակայն վերջինս չցանկացավ հանդիպել մարդկանց հետ եւ աննկատ հեռացավ շենքից: Փոստանջյանը հիշեցրեց նաեւ, որ այս պահին Արմավիրի մարզի գյուղացիները, ովքեր տուժել են կարկտահարությունից, փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը:
Հարգելի ընթերցող, ճիշտն ասած ինձ այստեղ այդքան Զարուհի Փոստանջյանի «վարկանիշ բարձրացնող» դիմումի ձևը չի հետաքրքրում, քանզի այս թեման լայն քննարկման առարկա է դարձել ոչ միայն Զարուհի Փոստանջյանի կողմից: Այս հոդվածում ինձ համար ավելի առաջնային է Տիգրան Սարգսյանի պատասխանը, ահա նա` «Անկեղծորեն, մենք ձեզ երբեք չենք խաբել, տիկին Փոստանջյան, սակայն մենք չենք ընդունում ձեր անկեղծությունը, որը վիրավորելու միտումներ ունի, ու նման անկեղծություն ոչ մեզ, ոչ էլ որեւէ մեկին պետք չէ: Ուզում եմ ձեզ ասել՝ փոխհատուցում չի լինելու, այլ օգնություն է լինելու գյուղացիներին: Ցանկացած զարգացած պետություն չի կարող փոխհատուցել տուժած տնտեսվարողներին»: Խնդրում եմ՝ ձեր ուշադրությունը սևեռեք պատասխանի վերջին նախադասության վրա` «Ցանկացած զարգացած պետություն չի կարող փոխհատուցել տուժած տնտեսվարողներին». Տիգրան Սարգսյանը երևի մոռացել է, որ մենք ոչ թե զարգացած պետություն ենք, այլ ընդհակառակը ծայրաստիճան աղքատ պետություն ենք, և եթե զարգացած պետության ֆերմերը լինելով բավականին ապահովված կարող է ինքը հոգալ, վերականգնել բնության ահավիրքներից ստացած վնասը, ապա մեր աղքատ գյուղացին, որը ամբողջությամբ վարկերի տեսքով գերի է ընկած բանկերի ձեռքում, չի կարող անգամ ավելորդ լումա ներդնել այս վնասը վերականգնելու համար, նա ուղղակի ֆիզակապես ի վիճակի չէ:
Հ.Գ Տիգրան Սարգսյան, ժողովուրդը հասել է մի սահմանագծի, որից հետո նա այլևս կորցնելու բան չունի: Հաշվի առնելով այս ամենը՝ եղեք մի փոքր զգույշ, երբ պատասխաններ եք տալիս, քանզի Դուք լավ գիտակցում եք, որ այդ պատասխանը բոլորից շատ ժողովրդին է հետաքրքրում, ապա նոր պատգամավորին:
maxinfo.am



