«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 80 կողմ, 1 դեմ ձայներով:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սևանա լճից մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնել:

Հիշեցնենք, որ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստին հիշեցրել է, որ օրենքն արգելում է լճի բացասական հաշվեկշիռը, վարչապետն էլ հայտարարել է, որ երկար ու բուռն քննարկումներից հետո են այս եզրակացության եկել. եթե Սևանից լրացուցիչ ջուր բաց չթողնվի, գյուղացին աղետի առաջ կկանգնի, ուստի ԱԺ-ին կներկայացվի մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել