«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանք աշխատավարձից բացի նաև հավելավճարներ են ստանում:

Այս քայլին գնացել են կոռուպցիոն հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով: Մեկնաբանությունների համար երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից հայտնեցին. «ՊԵԿ նախագահի տեղակալների աշխատավարձը սահմանված է. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Ինչ վերաբերում է պարգևատրումներին ու հավելավճարներին, ապա ոչ միայն ՊԵԿ նախագահի տեղակալները, այլև ողջ աշխատակազմը հավելյալ վարձատրվում է ըստ կատարած աշխատանքի արդյունավետության, բայց ոչ այն չափով, որը նշված է Ձեր հարցմամբ, 2 միլիոն դրամ հավելավճարը խիստ չափազանցված է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել