Անցյալ շաբաթ Ճապոնիայում ջերմային հարվածից 2 մարդ է մահացել, 5890 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին երեքշաբթի, օգոստոսի 28-ին հայտնել է Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությունը։

Ի տարբերություն նախանցած՝ համեմատաբար զով շաբաթվա, երբ հիվանդանոց է դիմել 3669 մարդ, տուժածների թիվն աճել է 1․6 անգամ։

Նշենք, որ հունիսի վերջից Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում շոգ եղանակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել