Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը կարճ ժամանակ անց երկրպագուների մեծ բանակ հավաքեց, որոնց «պահանջով» էլ սերիալի ավարտից հետո անձնակազմի կողմից որոշում կայացվեց նկարահանել հեռուստասերիալի երկրորդ մասը: Սերիալի զարգացումների մասին Life.panoarama.am-ը դեռեւս կանդրադառնա, բայց մինչ այդ մենք խոսել ենք դերասանուհի Տաթեւ Սարգսյանի հետ, ով եւս նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում:

«Առաջարկը ստացել եմ «Շանթ» հեռուստաընկերությունից, բայց մինչ քասթինգին մասնակցելը, անձնակազմին նախապես ասացի, որ իմ կերտած նախորդ կերպարների նման հերոսուհիներ չեմ ուզում ներկայացնել: Հետո արդեն հանդիպելով ռեժիսորի հետ՝ եկանք համաձայնության: Ի դեպ՝ բոլորը կարծում են, թե կրկին բացասական կերպարով եմ հանդես գալու, բայց հերոսուհուս մասին փակագծեր բացել չեմ ուզում, թող դա անակնկալ մնա, միայն կասեմ, որ կերպարս հետաքրքիր զարգացում ունի, ինչն էլ ինձ գերեց: Վստահ կարող եմ ասել, որ մեծ սիրով ու հետաքրքրությամբ եմ կերպարս կերտելու, քանի որ այն ասելիք ունի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Տաթեւը:

Հարցին, թե բացի կերպարի բնույթից, էլ ինչն է Տաթեւին թույլ տվել ընդունել այս առաջարկը, պատասխանեց.

«Համաձայնությունը ոչ միայն իմ, այլեւ ռեժիսորի կողմից պետք է լիներ, չէ որ դու կարող ես լինել լավ դերասան, բայց չհամապատասխանել տվյալ դերին: Ես մասնակցել եմ քասթինգին, որից հետո ընտրվել եմ, եւ այսօր ուրախությամբ եմ ասում, որ աշխատանքային մեկ տարվա դադարից հետո կարողացել եմ համոզել նման նախագծի ռեժիսորին եւ վստահեցնել, որ այս դերն ինձ համար է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել