Մի օր պատահաբար ծանոթացա իրանահայ երկու եղբայրների հետ, ովքեր ծառայել էին իրանական բանակում, շատ հարցուփորձ արեցի, խոսեցինք իրենց սպառազինությունից, հայերի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Ավագ եղբայրը պատմեց Իրաքի հետ պատերազմի տարիներից. մահմեդականների հետ փոխհարաբերություններից: Զրույցի արդյունքում հասկացա, որ իրանական բանակը զինված չէ գերժամանակակից տեխնիկայով, սակայն գործում է ԽԻՍՏ կարգապահություն: Երբ հարցրի, թե ինչի շնորհիվ է դա, նա պատասխանեց, որ օրինակ իրենց գնդում գործում էր ռազմական ոստիկանության կետ, այսինքն՝ ռազմական ոստիկանները մշտապես գտնվում էին զորամասի տարածքում, և ծանոթ-բարեկամ հասկացություն չկար, պատմեց նաև, որ Իրանում սահման են պահում ՆՈՒՅՆԻՍԿ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները: Կարծում եմ՝ երկու դեպքում էլ մեր ՊՆ-ն սովորելու ահագին բան ունի: Տարածաշրջանի միակ հաղթանակած երկրի բանակում ծառայելը պետք է պատիվ լինի, իսկ ռազմական ոստիկաններն էլ պետք է ողջ օրն անցկացնեն զորամասերում, ոչ թե շաբաթական մեկ կամ երկու ստուգողական այցեր կատարեն: Ծառայած տղեքը ինձ կհասկանան:



