Կառավարության տնտեսական ծրագիրը շատ հետաքրքիր էր նպատակների և հիմնական տեսլականի առումով։
Ինչ խոսք, IT ոլորտը, տուրիզմը և թեթև արդյունաբերությունն իրականում կարող են դառնալ ամենափրկիչ՝ Հայաստանի տնտեսության համար, սակայն մենք ունենք մի կարևոր բաց․ պետությունն այսօր, փաստացի, երկարաժամկետ երաշխիքներ չի տալիս խոշոր ներդրումների համար + գոյություն չունի ոչ մի մեխանիզմ, թե ինչպես ներդնողին գայթակղես և, ինչու ոչ, համոզես՝ գա Հայաստան և գումար ներդնի։
Այ, օրինակ, Ծառուկյանը երբ բերում է Հայաստան խոշոր ներդնողին, ապա առաջինը, ինչ ասում են ներդնողները, այն է, որ Ծառուկյանը՝ որպես խոշոր բիզնեսմեն, «գառանտ» է իրենց ներդրումներին։ Արդյունքում տեսնում եք, որ եթե նույնիսկ դու ունես արտակարգ հարկային համակարգ, բայց չունես ներդրումների պաշտպանության օրենք (կոպիտ ասած՝ գառանտ չես կանգնում), ապա անխուսափելի տապալվում են ներդրումային հույսերը։