Առաջարկները պետք է բխեն ժողովրդից, քանզի «ուրիշների» վրա այլևս հույս դնել չի կարելի: Այս կոնցեպցիան կարող է տարօրինակ թվալ, բայց մենք իրոք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ պետք է առանց վարանելու բարձրաձայնենք մեր խնդիրների մասին: Իհարկե, շատերը հիմա կասեն, որ բազմիցս բարձրաձայնել ենք, բայց դրանից բան չի փոխվել, հիմա որ բարձրաձայնենք՝ ի՞նչ օգուտ է լինելու: Սակայն չբարձրաձայնելը հավասար է նրան, որ մենք չենք ունենա փրկվելու որևէ հնարավորություն, այսպես գոնե հույս կառաջանա…
Ելնելով վերոնշյալից`անձամբ ես առաջարկում եմ կուսակցությունների ներգրավմամբ անհապաղ հանձնաժողով ստեղծել, որը կտա եզրակացություն իրական մինիմալ զամբյուղի մասին և կսահմանի իրական մինիմալ զամբյուղի ապրանքների ցանկը, որտեղ սևը սպիտակով գրված կլինի իրականում անհրաժեշտ ապրանքների ցանկը՝ քանակական առումով, փոփոխվող կլինեն միայն գները, իսկ այդ գներն էլ կլինեն ոչ թե ֆանտաստիկայի ժանրից, այլ իրական գներ, քանզի շատ հաճախ այնպիսի գներով է հաշվվում մինիմալ զամբյուղի պարունակությունը, որ մարդ ուզում է ամեն կերպ կապնվել համապատասախան մարմինների հետ՝ ճշտելու, թե այդ որտեղ է ամեն ինչ այդքան էժան, որ հասարակության անդամներից ոչ մեկ ոչ տեսել է, ոչ լսել:
Հ.Գ. Հարգելի ընթերցող, մեզ պետք են առողջ մտքեր, գործող անձինք, եկեք հույսներս դնենք միայն մեզ վրա…
Hartak.am



