1988֊ի միտնիգների ժամանակ քննադատում էին ԽՍՀՄ խտրական վերաբերմունքը, այն համարում էին տնտեսական գաղութատիրություն։ 

Հիշում եմ՝ մեկն ասում էր՝ անկախ Հայաստանում ջերմուկի շնորհիվ ամբողջ ազգը հարուստ ու երջանիկ կապրի։ Իսկ եթե հայկական կոնյակը արտահանենք, ապա բոլորս կունենանք եվրոպական կենսամակարդակ։ Տարիներ անց խելոք մարդիկ հաշվեցին, որ Սովետի ժամանակվա Հայաստանը բարեկեցիկ էր ու զարգանում էր Ռուսաստանի ռեսուրսների ու դոտացիաների հաշվին։ Հիմա ջերմուկն ու կոնյակն արտահանվում են, բայց հարուստ են միայն այն մարդիկ, ովքեր ժողովրդին ներշնչում էին այդ մտքերը։ Տխուրն այն է, որ 1990 թվականի ՀՆԱ֊ի ցուցանիշին կարող ենք հասնել առնվազն 10 տարի հետո երկնիշ աճի պարագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել