168.am-ը գրում է.

Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և ռումիանական «Տարոմ» ավիաընկերության միջև: Ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի «Տարոմ» ավիաընկերությունը:

Ինչպես տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել