Ուրեմն, կա հարաբերությունների 5 տեսակ`
1. Աղջիկը խելոք, տան աղջիկ է: Չափավոր սիրուն, բարձրագույն կրթությամբ կամ գոնե ուսումնարան ավարտած: Երբեք ընկեր չի ունեցել և ամուսնանում է հաջող ու երջանիկ (հիմնականում): Ամուսնությունից հետո ավելանում է ոսկիների քանակը ձեռքերին և ականջներին, ինչպես նաև այդ ամենը ցուցադրելու համար առավելագույն ուշադրությունը կենտրոնացվում է արհեստական լցրած եղունգների և միշտ «խառը ֆեն» արած մազերի վրա:
2. Աղջիկը կրթություն չունի, բայց ժողովրդի լեզվով ասած՝ լավ ձեռք ունի: Արդեն տարիքն առել է: Հիմնականում գալիս են ուզելու «դրսից», որտեղ էլ և ամուսնանում և ապրում է` աչք փակելով ամուսնու՝ նատաշկաների ու լյուբաների հետ ժամանցների վրա:
3. Կապ չունի աղջիկը կամ տղան ինչ կրթություն ունեն: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ հանդիպել են իրենց միակ ու անկրկնելի կեսին: Սիրում են իրար, երկար տարիներ ընկերություն են անում, հետո ամուսնանում են ու ապրում շատ երջանիկ:
4. Գեղեցիկ աղջիկ, համակրելի տղա: Երկուսն էլ երկար ժամանակ կամ հավերժ մենակ են մնում` անցյալով ապրելու և/կամ ոչ մեկի մեջ իր արքայազնին/արքայադուստրին չգտնելու պատճառով: Հիմնականում ունեն ծանր, դժվար բնավորություն, բայց անկեղծ են ու շատ նվիրվող:
5. Տղա և աղջիկ, ում համար մեկ է ով, ինչպես, ինչու: Կամ ամուսնությունը շատ կարճ է տևում, կամ ընդհանրապես չի էլ լինում: Նշեմ, որ 5-րդ տարբերակի դեպքում առանձնակի մեծ ցանկություն չկա էլ ամուսնության...
Նման անձնական հետազոտությունն անում էի ինքս ինձ գտնելու համար: Ոնց որ թե գտա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/300802886721263
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել