Ի՞նչ պարտադիր է մեծ և ճոխ Եկեղեցի կառուցել մի երկրում, որտեղ ժողովուրդը սովից մոռացել է, թե ինչ է հավատը.........
Ի՞նչ պարտադիր է խոսել կրթության բարելավումից, երբ երիտասարդն ու դպրոցականը մտածում են ոչ թե սովորելու, այլ` աշխատելու և տունը երկու կոպեկ հացի փող բերելու մասին........
Ի՞նչ պարտադիր է մեծ ու շքեղ հյուրանոցներ կառուցել մի երկրում, որտեղ քեզ ընտրած ժողովուրդը դուրսն է մնացել......
Ի՞նչ պարտադիր է խոսել մշակույթի մասին մի երկրում, որտեղ ամեն օր թուրքական ու մուսուլմանական կլկլոցնների մշակութային օրեր են` երթուղայինում, սրճարաներում, հեռուստացույցով......
Ի՞նչ պարտադիր է խոսել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին մի երկրում, որտեղ չգիտեն, որ նահատակները ոչ թե ազատամարտիկներ են, այլ նահատակված մի ժողովուրդ, ովքեր նահատակվեցին ՀԱՅ լինելու համար.....
Ի՞նչ պարտադիր է խոսել Հզոր ու քաջ բանակից այն երկրում, որտեղ ՄԱՅՐԸ վախենում է ուղարկել իր միակ որդուն, ոչ թե թշնամու համար, այլ իր ներսի Հայից է վախենում......
Ի՞նչ պարդադիր է թիկնազորով ֆռֆռալ մի երկրում, որի ժողովրդից ամենևին էլ չեք վախենում...
Ի՞նչ պարտադիր է գազի փողը շատացնել մի երկրում, որտեղ ժողովրդից էլ չգիտեն, թե ինչը պոկեն ու ՈՒՏԵՆ......
Ի՞նչ պարտադիր է խոսել արդար ընտրություններից մի երկրում, որտեղ ժողովրդի տեղը թեկնածուն է ընտրում ինքն իրեն.....
Ի՞նչ պարտադիր է կառուցել անհամար շինությունները, որտեղից անգամ մեկ կտոր փայտը չի հասնում ժողովրդին, կամ ու՞մ համար է կառուցվում, ինչի՞ համար, որ ամեն օր լքվում է ՀԱՅԱՍՏԱՆԸ, լքվում է ու դատարկվում......
Ի՞նչ պարտադիր է՝ 18 տարին չլրացած տղան տեսնի ու գրի այն ամենը, ինչ ԻՐՈՔ պարտադիր չէ......... Ափսոս, Հայաստանը նման է ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, այլ նման է Հայաստանին կարոտ ՀԱՅԻ...........
Հ.Գ. Չմոռանամ՝ ի՞նչ պարտադիր է խոսել թշնամուց մի երկրում, որտեղ ԹՇՆԱՄԻՆ հենց քո կողքին է ու քեզ տանում է ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ԵՐԿԻՐ....... ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱ՜, ուռաաաաաաաաա՜, ԷԼ Ի՞ՆՉ եք ուտում մեզ, ինչ կա՝ արդեն կերել եք........
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rock.van2/posts/375739755863474
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել