Tert.am-ը գրում է․

Ավստրիայի ԱԳ նախարար Քարին Քնայսլն առաջին անգամ մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունն իր հարսանիքին, որը կայացել է օգոստոսի 18-ին: 

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ավստրիական ռադիոկայանի եթերում նախարարը հայտարարել է, որ ռուս առաջնորդին հրավիրելու որոշումը հանկարծակի է եղել, ինչպես նաև մեկնաբանել է արարողության որոշ դրվագներ, որոնք գրավել են ԶԼՄ-ների ուշադրությունը: 

Ավստրիացի նախարարի խոսքով՝ հունիսի սկզբին նա հարսանիքին հրավիրել է կառավարության իր գործընկերներին և երկրի նախագահին, քանի որ «այդպես է կարգը»: Պուտինին հրավիրելու որոշումը «բացարձակապես հանկարծակի» է կայացվել: Դա նրա մտքով անցել է հունիսի 5-ին, երբ ՌԴ ղեկավարն այցով գտնվելիս է եղել Վիենայում: Նրա խոսքով՝ ցանկանում էր Պուտինին ներկայացնել իր փեսացուին: Երբ հունիսի 19-ին իրեն տեղեկացրել են, որ Պուտինը համաձայն է ներկա գտնվել հարսանիքին, նախարարը «կորցրել է ինքն իրեն, քանի որ չէր սպասում դրան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել