Sony Music Entertainment–ը խոստովանել է Մայքլ Ջեքսոնի կեղծված երգեր հրապարակելու մեջ։ Այս մասին օգոստոսի 23-ին հաղորդվում է EDM.com կայքում։

Երգչի հետմահու ալբոմում տեղ գտած երեք երգերը՝ Breaking News, Keep Your Head Up և Monster իրականում կատարվել են ինքնակոչ Ջեյսոն Մալաչիի կողմից, հայտարարել են դատարանում Sony Music-ի ներկայացուցիչները։ Michael անվանումով սկավառակը դուրս է եկել 2010 թվականին՝ Ջեքսոնի մահից մեկ տարի հետո։

Sony-ի և ևս երկու պատասխանողների (երգերի համահեղինակ Ջեյմս Պորտեի և Ջեքսոնի ընկեր՝ Էդի Կասիոյի) նկատմամբ դատավարությունը սկսվել է 2014 թվականին։

Պատասխանողները չէին կարողացել ապացույցներ ներկայացնել, որ երգերը ձայնագրվել են Ջեքսոնի մասնակցությամբ։ Կասիոն և Պորտեն պնդում էին, որ ալբոմը ձայնագրվել է Պորտեի տան նկուղում։ Sony-ի ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ չեն իմացել, որ Ջեքսոնը չի մասնակցել երեք երգերի ձայնագրմանը։


Երեք դատավորները պետք է որոշում կայացնեն 90 օր հետո։ Sony-ն կամ կմնա պատասխանողի դերում, կամ իրավունք կստանա վաճառել ալբոմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել