Այն, որ ոմանք չարաշահում են օնլայն–խանութներից գնված իրերի հետ վերադարձը բոլորին է հայտնի։ Սակայն նոր հնարքը այս երևույթը ծայրահեղության է հասցնում. մարդիկ հագուստ են գնում միայն նրա համար, որպեսզի սոցցանցերի համար լուսանկարվեն։ Ընդ որում, դրանով առաջին հերթին տղամարդիկ են զբաղվում,– հաղորդում է Stern-ի լրագրող Մալթե Մանսհոլթը։
Opinium ընկերության անցկացրած հարցման մասնակիցների 9%-ը խոստովանել են, որ հագուստ են գնել միայն այն բանի համար, որպեսզի դրանով նկարվեն Instagram-ի և այլ սոցցանցերի համար, իսկ հետո դրանք հետ են վերադարձրել։ Ինչպես ցույց է տվել հարցումը՝ սոցցանցերում լուսանկար տեղադրելու համար հագուստ է գնել տղամարդկանց 12%-ը և կանանց միայն 7%-ը։ Ընդ որում, դրանք ավելի շատ եղել են 35-44 տարեկան մարդիկ, և ոչ թե 20-30 տարեկան երիտասարդները։