Վերլուծաբանները նշում են, որ Amazon ընկերությունը մտադիր է սեփականացնել ամերիկյան ոչ միայն առցանց, այլև ցանցից դուրս մանրածախ առևտրի շուկան: Այդ փաստի միջոցով Ջեֆ Բրեզոսի ընկերությունը իդեալական է դառնում ներդրումների համար՝ գրում է hvylya.net-ը:

Արդեն 2024 թվականին ընկերության միայն մեկ, ստվերում գտնվող Amazon Web Services բաժինը 1 տրլն դոլար կարժենա՝ կանխատեսում են MKM Partners-ի վերլուծաբանները: Այս ցուցանիշով առաջատարի դիրքում է առայժմ Apple-ը, որի ակցիաների ընդհանուր արժեքը վերջերս հատել է 1 տրլն դոլարի շեմը:

2025 թվականին Amazon-ը կղեկավարի ամերիկյան մանրածախ առևտրի շուկայի 14,5 %-ը և կշրջանցի հիպերմարկետների ամենախոշոր Walmart ցանցին: Գործառնական շահութաբերությունը կհասնի 35%-ի, իսկ ընկերության ակցիաների ընդհանուր շուկայական արժեքը կգերազանցի 2,5 տրիլիոն դոլարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել