Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևին զգոիշացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կրկին հարվածել Սիրիային, եթե Դամասկոսը քիմիական զենք կիրառի։ Այս մասին Բոլթոնը հայտարարել է Ժնևում Պատրուշևի հետ հանդիպման ժամանակ, գրում է Bloomberg-ը։

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ ԱՄՆ-ն տեղեկություն ունի Բաշար Ասադի՝ կրկին քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին։ Դրանով նա փորձում է վերադարձնել զինված խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող տարածքները։ Նշվում է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է ավելի լուրջ ռազմական գործողությունների»՝ ի տարբերություն նախկինում ձեռնարկածների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել