Yerkir.am-ը գրում է.

Վաշինգտոնը պատրաստ է նախկինից ավելի հզոր հարված հասցնել Սիրիայի կառավարական ուժերին, եթե նրանք քիմիական զենք կիրառեն: Այդ մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է  ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ. հայտնում է Bloomberg-ը` իր աղբյուրներին հղումով:

Ըստ աղբյուրների` ամերիկյան իշխանությունները տեղեկություններ ունեն, որ Ասադի զորքերը պատրաստվում են քիմիական զենք կիրառել:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ը Պարսից ծոց է ուղարկել էսկադրային ականակիր՝ Սիրիային հարված հասցնելու համար: Ըստ Կոնաշենկովի` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար Սիրիային հերթական հարվածը հասցնելու պատճառ պետք է դառնա քիմիական զենքի մասին սադրանքը։ Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ սադրանքը պատրաստում են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել