Ամերիկուհին Twitter-ում տեսագրություն է հրապարակել, որը բուռն քննարկումների տեղիք է տվել։ 4 օրում այն շուրջ 4 մլն դիտում և ավելի քան 112 000 վերահրապարակում է հավաքել։

Տեսագրությունը տևում է 5 վայրկյան։ Դրանում տղան հայելու մեջ նայում է իր արտացոլանքին և հեռանում։ Հեղինակին և շատ օգտատերերի թվում է, որ արտացոլանքը տղայից ավելի արագ է շարժվում։

Ոմանց կարծիքով՝ պատճառն անդրաշխարհյան ուժերն են։ Մարդիկ տեսագրությունը «վախեցնող» են անվանել, ոմանք խորհուրդ են տվել էկզորցիստի կանչել։ Սակայն որոշ օգտատերերի կարծիքով՝ օպտիկական պատրանքի պատճառն անկյունն է, որտեղից տեսագրել է ամերիկուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել