Օրեր առաջ Կրեմլի պետական պալատում իսկական «հայկական» տոն էր` անցկացվում էր հերթական` 7-րդ, «Tashir 2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Չնայած այն փաստին, որ դրան զուգահեռ ցուցադրվում էր նաև «Եվրատեսիլի» եզրափակիչ մրցույթը` ըստ «Tashir 2013» կազմակերպիչների նրանք նախապես չէին ծրագրել մրցանաբաշխությունը նույն օրն անցկացնել: Պարզվում է` համերգի օրը որոշվել է 9 ամիս առաջ: Ինչևէ, հայ հանդիսատեսն այդ օրը բաժանվել էր երկու մասի` ոմանք հետևում էին՝ ով ինչ մրցանակի կարժանանա, մյուսներն էլ սպասում էին «Դորիանսի» ռոքային կատարմանը:
Այս տարի մրցանակաբաշխությունը վարում էին Վիկտորյա Լոպիրյովան, Անդրեյ Մալախովը, Գարիկ Մարտիրոսյանը և Տատյանա Գևորգյանը:
«Tashir 2013»-ի գալա-համերգին մրցանակներ հանձնելու համար եկել էին աստղեր Ռուսաստանից և Եվրոպայից. հայերի բարեկամ Նիկոլայ Բասկովը, Սոֆիա Ռոտարուն, Կրիտինա Օրբակայնտեն, Լյուբով Ուսպենսկայան, Մարգարիտա Պոզոյանը, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը ու Պատրիկ Ֆիորին:
Մրցույթին մասնակցելու համար Հայաստանից մեկնել էր երգիչների մի ամբողջ «պատվիրակություն»` Թաթա Սիմոնյանը, Արմենչիկը, Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Արման Հովհաննիսյանը, Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Կամո Սեյրանյանը, «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Մերի Մնջոյանը, Սարոն և այլք:
Այս տարի մրցանակաբաշխության պատվավոր հյուրն իսպանացի երգիչ Էնրիկի Իգլեսիասն էր, ով իր ելույթով «պայթեցրեց» ամբողջ դահլիճը: Նրա ելույթը ոչ միայն ուրախություն էր հայ հանդիսատեսի համար, այլ նաև հայ երգիչ-երգչուհիների համար, ովքեր լուսանկարվելով նրա հետ, տեղադրում էին Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ուշագրավ էր նաև հայկական ժամանակակից երաժշտարվեստի ներկայացուցիչներից Արտո Թունջբոյաջյանի և Armenian Navy Band ավանգարդ ֆոլք-ջազ խմբի ելույթը:
Համերգը ընդմիջվեց այն պահին, երբ Մալմո քաղաքում ելույթ էր ունենում «Դորիանս» ռոք խումբը, և մի քանի վայրկյան հայերը շունչները պահած հետևեցին մեր հայրենակցի ելույթին:
Համերգը շարունակեց Ռուսաստանի տաղանդավոր երգիչներից Նիկոլայ Բասկովը, ով կատարեց հայ մեծանում կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը», վերջում էր չմոռացավ կատակով ասել.«Ես միշտ ուրախ եմ երգել հայերի հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, որովհետև հայերը բոլորից շատ են վճարում»:
Քիչ հետո հայտնի դարձան մրցանակակիրները՝ «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը, «Լավագույն երգչուհի»` Սիրուշո, «Լավագույն դուետ»` Արման Հովհաննիսյան և Քրիստինե Պեպելյան, «Տարվա առաջընթաց»` Մարգարիտա Պոզոյան, հատուկ մրցանակ ստացավ Թաթա Սիմոնյանը:
Համերգը եզրափակեցին Սոֆիա Ռոտաուրան և Նիկոլայ Բասկովը, իսկ համերգից ստացված հասույթը կտրամադրվի բարեգործական հիմունքներով:
ArmStar.am-ը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարների շարք համերգի ետնաբեմից.






Շարունակությունը՝ այստեղ


