Vivaronews.am-ը գրում է.
Այս մասին հայտնել էինք դեռ օրեր առաջ, երբ ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը և նրա ընկերուհին՝ ֆրանսիացի մոդել Թինա Կունակին անկեղծ հարցազրույց էին տվել իտալական Vanity Fair ամսագրին և կիսվել ռոմանտիկ ֆոտոշարքով։ Ժամեր առաջ կայացել է դերասանի ու մոդելի ամուսնական արարողությունը` Ֆրանսիայի Բիդարտ բնակավայրում։ Մոդելն արարողության ժամանակ կրում էր Vera Wang-ի հեղինակած հարսանեկան հավաքածուի զգեստներից։ Ամսագրի հետ զրույցում Կասելն իր սիրելիի վերաբերյալ ասել էր` «Մենք չենք ընտրում, ում սիրահարվել: Երբ մենք ծանոթացանք, ես չգիտեի Թինայի տարիքը, իսկ հաջորդ օրը, երբ իմացա, շատ էի զարմացել»,- դերասանը նաև նշել էր, որ պատրաստվում է օրինականացնել իր և մոդելի հարաբերությունները երեք տարվա շփումից հետո։
Նյութի աղբյուր՝ https://www.vnews.am/culture/vensan-casseln-u-21-amya-tina-kunakin-amusnacel-en-photosharq/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել