Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ Եվրամիության ղեկավարության հայտարարությունը՝ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով Իրանին 20,7 մլն դոլար տրամադրելու մտադրության մասին, «ոչ ճիշտ ժամանակ արված ոչ ճիշտ ուղերձ է»։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ հայտարարել է Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը։
«Եվրոպացի հարկատուների օգնությունը հնարավորություն է տալիս իրանական ռեժիմին շարունակել անտեսել սեփական ժողովրդի կարիքները»,- ասել է նա։
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է միասին աշխատեն՝ երկարաժամկետ լուծում գտնելու համար, որը «կաջակցեր իրանցի ժողովրդին ու վերջ կդներ տարածաշրջանում Իրանի իշխանությունների կողմից անվտանգության սպառնալիքին»։
Օգոստոսի 23-ին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հավանություն է տվել Իրանին ուղղված օգնության առաջին փաթեթին՝ 18 մլն եվրոյի (20,7 մլն դոլար) չափով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։