Հարվանի (Ավստրալիա) բժշկական ինստիտուտի գիտնականները մկների և մարդկանց մոտ մինչ այդ անհայտ «միկրոօրգաններ» են հայտնաբերել, որոնք մասնակցում են մարդու իմունային համակարգի աշխատանքին։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը։

«Միկրոօրգաններն» իրենցից բարակ տափակ կառուցվածքներ են ներկայացնում, որոնք գտնվում են ավշային հանգույցների վերևի մասում։ Դրանք սկզբում հայտնաբերվել են մկների մոտ և անվանվել են սուբկապսուլար պրոլիֆերատիվ կենտրոններ (անգլ. subcapsular proliferative foci, SPF)։

Այս կառուցվածնքները ժամանակավոր են ձևավորվում, իսկ փոքր չափսերը նրանց գրեթե աննկատ են դարձնում, ինչը բացատրում է, թե գիտնականներն ինչու ավելի վաղ չէին նկատել դրանք։

Ավշային հանգույցներում են գտնվում և հասունանում իմունային բջիջները՝ լիմֆոցիտները։

Գիտնականները ենթադրում են, որ պրոլիֆերատիվ կենտրոնները լիմֆոցիտների «հավաքման կետերի» դեր են տանում, ինչը նրանց էֆեկտիվ է դարձնում պաթոգեն օրգանիզմների, բջիջների և վարակների դեմ պայքարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել