Tert.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անսպասելի անակնկալ է մատուցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին ասվում է Մերկելի Instagram-ի պաշտոնական էջում:

«Երգ ընթրիքի ժամանակ և անսպասելի անակնկալ. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն 17-րդ դարի կտավ է նվիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը կորել էր Դրեզդենի պատկերասրահից 1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո: Ավելի ուշ կտավը հայտնվել է ԽՍՀՄ-ում, այնուհետև՝ Վրաստանում»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել, որտեղ նա հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել