Yerevan.today-ը գրում է․

«Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ո´չ նախկինում, ո´չ ներկա դրությամբ չեն եղել և այժմ էլ չեն հանդիսանում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժնետերեր»,- տարածած նամակում նշում է Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն:

Նամակում նշվում է նաև, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության անցյալում և ներկա դրությամբ միակ բաժնետիրոջ մասին տեղեկություններին կարելի է ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքում

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանելությունը հերքում է նաև «Ռոբերտո» կոշիկների ցանցը: «Փիրալյան» ՍՊԸ տնօրեն Գևորգ Իորդանյանը հայտնում է. ««Փիրալյան» ՍՊԸ-ում Ռոբերտ Քոչարյանը, նրա ընտանիքի անդամները կամ Քոչարյանների ընտանիքի որևէ մոտ հարազատ երբևէ հիմնադիր և բաժնետեր չի եղել և չի հանդիսանում:

«Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինը, որդիները կամ դուստրը «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետեր չեն հանդիսանում և երբևէ չեն հանդիսացել: «Հայտնում ենք նաև, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը, որտեղ գրանցվել և գրանցվում են բաժնետերերի և նրանց պատկանող բաժնեմասերի վերաբերյալ տեղեկությունները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն վարվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել