«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ։ Գնումը տեղի է ունենալու ԱԺ աշխատակազմի բյուջեի տնտեսումներից։ Մեքենաներից 3-ը կտրամադրվեն ԱԺ 3 փոխնախագահներին, 4-րդը կմնա «պահեստային»՝ հյուրերին սպասարկելու համար։ 2018 թ․լրիվ նոր դիզայնով Camry-ները, սակայն, կբերվեն մոտ 6 ամիս անց։ Դեռ կառավարությունը պետք է հաստատի բյուջեում ծախսային հոդվածի փոփոխությունը։ Ասել է թե՝ ԱԺ փոխնախագահները կարող է անգամ չհասցնեն վայելել նոր մեքենաները, եթե Փաշինյանը որոշի մաքսիմալ շուտ անցկացնել արտահերթ ընտրությունները, կամ կվայելեն, բայց կարճ՝ 1-2 ամիս։ Մինչ այդ կբավարարվեն 2012 թ․ արտադրության հին Camry-ներով»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել