Ճապոնիայի Տոխոկուի համալսարանի գիտնականները պարզել են, որ Ծիր կաթինը «կլինիկական մահ է» տարել: Վերջինը աստղերի ձևավորման գործընթացի ընդհատման շրջան է, որը տևել է մոտ 2 մլրդ տարի և ավարտվել է 5 մլրդ տարի առաջ: Այս փաստը հաստատում է աստղերի ներկայիս քիմիական բաղադրությունը: 

Հետազոտողների կարծիքով՝ իր ձևավորման ընթացքում Ծիր կաթինը ձգել է շրջակա սառը գազը, որը հումք է հանդիսանում առաջին սերնդի աստղերի ձևավորման համար: Մոտ 7 մլրդ տարի առաջ հարվածային ալիքները ջերմացրել են գազը, իսկ սառը նյութը դադարել է կուտակվել գալակտիկայում, ինչի հետևանքով դադարել է աստղերի ձևավորման գործընթացը:

«Կլինիկական մահվան» այդ շրջանում ձևավորվել են գերնոր Ia տիպեր, որոնք առաջանում են սպիտակ գաճաճի պայթյունի դեպքում: Այդ աղետաբեր գործընթացները հանգեցրել են միջավայրի հարստացմանը երկաթով: Տաք գազի սառեցմանը զուգահեռ (ինչը նաև ճառագայթում արտանետող գործընթաց է) սառը գազերի հոսքերը աստիճանաբար վերսկսվել են, ինչը հանգեցրել է երկրորդ սերնդի աստղերի, այդ թվում՝ և Արեգակի ստեղծմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել