Արմավիրի ու Կոտայքի այգիներն անջուր են։ Տարիներ շարունակ ջրօգտագործողների ընկերությունների աղետալի կառավարումը, խողովակաշարերի վիճակը, ջրի կորուստը, վճարումների թերհավաքումը, կառավարության կողմից ջրի գնի սուբսիդավորման անարդյունավետ մեխանիզմը հանգեցրել են այն բանին, որ հատկացվող ոռոգման ջրի մոտ 30%-ն է հասնում այգիներ։ Ձկնաբուծության նպատակով Արարատյան դաշտում փորված հարյուրավոր խորքային հորերը ցամաքեցրել են Սևջուր գետը, նախալեռնային բոլոր հորերը։

Այսօր ջուր է պետք այգիներին։

Կառավարությունը Սևանից ևս 25 մլն մ3 ջուր բաց թողնելու որոշում կայացրեց և դիմելու է ԱԺ։ 
Ֆեյսբուքում արդարացի բողոքի ալիք է բարձրանում մարդկանց կողմից, ովքեր սիրում են Սևանը։ Լիճը ճահճանում է մեր աչքի առջև։

Հակասական վիճակ է։ Մի կողմում այգիներն են ու գյուղացին, մյուս կողմում՝ մեր իրական հարստություն Սևանը։

Նախորդ տարիներին կառավարությունը ավելի քան 100 մլն մ3 ավել ջուր է բաց թողել Սևանից` սնելով հիդրոէլեկտրակայանները։ Այս տարի Սևանից խնդրում ենք ընդամենը 25-ը ու միայն ոռոգման համար։

Մինչև հասցնենք փոխել ջրի կառավարման համակարգը, մեր վերաբերմունքը, չարաշահումներն ու ռիսկերը։

Հավատացեք, այլընտրանք չունենք հիմա։ 
Շնորհակալություն, Սևան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել