Aysor.am-ը գրում է.

Առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով օգոստոսի 17-ին կալանքից ազատ էր արձակվել։

««Սանսա ծռեր» խմբավորումը ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո ժողովրդի իշխանության հաստատման պայմաններում հայտարարել է զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին։

Կուսակցության ձևավորման ընթացքում խմբավորման բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր», - հայտարարեց Ավետիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել