«ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան:

Թեև դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են սկսվել: Մասնավորապես հետևյալ տեսակետներն են հնչել՝ քանի որ նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը սահմանված է Սահմանադրությամբ, վճռաբեկ դատարանը ճիշտ կանի՝ պատասխանատվությունն իր վրա չվերցնի:

Ըստ այդմ, դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու և այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել