Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է «БелТА»-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ նախագահների բանակցությունները կկայանան Սոչիում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն ռուս-բելառուսական համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում և միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել