Ամերիկյան ռեփեր և դիզայներ Քանյե Վեսթը իր Yeezy 451 նոր սպորտային կոշիկների ներբանն է ցույց տվել, որոնց թողարկումը նախատեսվում է 2019 թվականին։ Լուսանկարը հրապարակվել է Վեսթի Twitter-ի էջում օգոստոսի 20-ին։

Ռեփերի մտահղացմամբ՝ ապագա կոշիկների ներբանը պետք է սարդոստայն հիշեցնի կամ կոշիկից դուրս հոսող հեղուկ։ Այն ստեղծելուն օգնելու համար ռեփերը հրավիրել է հայտնի դիզայներ Սթիվեն Սմիթին, որը եղել է Reebok InstaPump Fury և New Balance 1500 սպորտային կոշիկների դիզայները։

Image result

Սակայն բաժանորդները նորույթը կատակներով են դիմավորել՝ այն տարբեր առարկաների հետ համեմատելով։ Ոմանց այն մարդկային ատամներ է հիշեցրել։

Մյուսերին այն կանանց մազակալ է հիշեցրել։

Ինչ-որ մեկը գրառմանը ֆիլմերից և մուլտֆիլմերից տարբեր միջատների է կցել։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել