Հանրության կողմից բուռն քննարկման արժանացած ճամբարային պատմությունն էլի համբերատարության բացարձակ բացակայության մասին է խոսում:
Լրագրողներից մեկը մի խումբ երեխաների, իմ ենթադրությամբ, կատակ-ներկայացման նկարներ է հրապարակել՝ քննադատելով ճամբարի կազմակերպիչներին երեխաներին համասեռամոլություն կրթելու մեջ, մի ամբողջ հասարակություն էլ, քարերով պարկերը կողքները դրած, ավելի է ծաղկացրել պատմությունը:
Ժողովուրդ, ակնհայտ է, որ կլինեն ծնողներ, ում ներկայացումը դուր չի գա, կլինեն նաև ծնողներ, ովքեր միգուցե դրանում միայն կատակ էին պատրաստ տեսնելու, բայց հասարակության էս հարձակումից հետո միգուցե արդեն ամաչեն իրենց համեստ վերաբերմունքի համար:
Մի բան հստակ է. միայն նկարներից ստացված եզրակացություններով պետք չէ ճամբարի կազմակերպիչներին խարազանել, հայ ազգին էլ դատապարտել կործանման: Երեխեքը պարզապես դեր են խաղացել:
Ի վերջո, մի մոռացեք, որ հենց հիմա Երևանի քաղաքապետի պաշտոնում թեկնածություն ու ամենատարբեր մակարդակներից բավական մեծ սատարում ունի մի մարդ, ով տարիներ շարունակ իր դերասանական կարիերայում դրսևորվել է կանացի դերերով: