«45 տարի առաջ այս օրը Երևանի 8-րդ հիվանդանոցում մե՜ծ դժվարությամբ ու բարդություններով լույս աշխարհ եկավ մի աղջիկ` մի մե՜ծ նշանով սրտին (որը բժիշկներն անմիջապես «վաճառեցին» նորածնի հորը բավական թանկ գնով): Ու արդեն 45 տարի նա անցնում է իր դժվարին ու բարդ ուղին, որտեղ չի դադարում ամեն օր շնորհակալ լինել նոր օրվա համար` արհամարհելով իր ճանապարհին հանդիպող ցանկացած խոչընդոտ: Նա հավատում է, որ դեռ շա՜տ բան ունի անելու և սովորելու...
Մա՜մ, պա՜պ, շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար:
Իմ ընտանիք ու ընկերներ, շնորհակալ եմ, որ սիրում եք ինձ ու ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ:
Ձագու՜կս, շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրել քեզ մամա:
Իմ հավատարիմ լսարան, անվերջ շնորհակալ եմ քեզ:
Շնորհակալ եմ, Տե՜ր, երակներումս հավերժ հոսող հույսի, հավատի ու սիրո համար»,- գրել է երգչուհին: