Tert.am-ը գրում է.
Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա, մենք ասում ենք, որ ժողովրդին պետք չէ դնել իրավիճակի մեջ, որ մենք նորից ստիպված լինենք հեղափոխություն կամ հեղափոխության հաջորդ փուլը անել։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, որը նույնիսկ ավելի բազմամարդ է եղել, քան «թավշյա հեղափոխության» ամենաբազմամարդ հանրահավաքը:
Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ Փաշինյանն ասաց, որ դա համաշխարհային ընդունված գործիք է, և նույնիսկ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ իշխանափոխության հաջորդ օրերից այս մեխանիզմների մասին քննարկումներ ունեցել են:
«Մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ, և ակնհայտ է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են, բայց այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները չեմ ասում անհնար են դարձնում, բայց լուրջ խոչընդոտ են ստեղծում գումարների ծագումնաբանությունը քննելու և պետությանը վերադարձնելու առումով»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



