Բժիշկնեը նախազգուշացնում են, որ գլխացավին ոչ մի դեպքում չի կարելի դիմանալ` մտածելով, որ «այսպես էլ կանցնի»: Գլխացավը մեծամասնությամբ անոթների հետ կապված լուրջ հիվանդությունների ախտանշան է և կարող է հանգեցնել կաթվածի:
Մասնագետների խոսքերով` գլխացավերի ամենատարածված պատճառը անոթային խանգարումներն են: Ուղեղին տրվում է տագնապի ազդանշան, որն էլ արտահայտվում է որպես գլխացավ:Այդ պատճառով, եթե գլխացավերը շարունակվում են մի քանի օր շարունակ, անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի, այլ ոչ թե խմել ցավազրկող դեղահաբեր, քանի որ դրանք խնդիրը չեն լուծում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



