Նախորդ տարի 5%-ով աճել է այն հեռախոսների համընդհանուր վաճառքի թիվը, որոնք սահմանափակված են միայն զանգեր կատարելու և ընդունելու հնարավորությամբ: Sky News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ վերոնշյալ ցուցիչի աճը առաջին անգամ գրանցվել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Տեղեկացվում է, որ միևնույն ժամանակ սմարթֆոնների վաճառքը 2017 թվականի ընթացքում ընդամենը 2%-ի չափով է աճ գրանցել:

Սահմանափակ հնարավորություններով հեռախոսների տարածումը բացատրվում է նրանով, որ սոցիալական ցանցերից հոգնած գնորդները ձգտում են կասեցնել այնտեղ իրենց շուրջօրյա մուտք գործելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել