Գոտիները, ներքնազգեստը, գլխարկները կարող են ֆիզիկական ցավ պատճառել: Ամենաշատը վտանգավոր են վատ նստած կրծկալները: Դրանց պատճառով 10 կնոջից 6-ը տառապում է մեջքի, վզի և գլխի ցավից։ Այս մասին ասվում է Օստեոպատների բրիտանական ասոցիացիայի զեկույցում:

10 կանանցից 4-ը բախվում է վզի, մեջքի կամ ուսերի ցավի հետ, երբ ծանր պայուսակ է կրում: Ամուր ձգած գոտիները թմրացման զգացողություն են առաջացնում ազդրի վերին հատվածում, ինչը կարող է մեծացնել զգայունությունը ջերմային ազդեցությունների նկատմամբ:

Քելսթոն Չորլին փաստում է, որ մարդիկ հաճախ են իրենց առողջությունը զոհաբերում նորաձևությանը: Bravissimo ընկերության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս կանանց ամեն օր ստուգել կրծկալի չափը, քանի որ սխալ ընտրության դեպքում ամբողջ ծանրությունն ընկնում է ուսերի վրա:

Շատ կիպ գլխարկները կարող են գլխացավ առաջացնել գլխի անոթների ճնշման հետևանքով:

Իսկ ահա դրամապանակը գրպանում պահող տղամարդկանց մոտ կարող են ցավեր առաջանալ մեջքի շրջանում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել