Life.tert.am-ը գրում է.

Իրինա և Լուսինե Թովմասյանները բարի ավանդույթ են դարձրել ընտանեկան համատեղ հանգիստ կազմակերպելը: Նրանց հետ է եղել նաև իրենց մայրիկը։  Երրորդ տարին է`քույրերը հանգստի այս ձևաչափն են նախընտրում: Այս տարի նրանք եղել են Հունաստանի Ռոդոս կղզում: 14 օր տևած հանգստից Թովմասյան քույրերն օրերս են վերադարձել՝ վառ տպավորություններով:

Իրինան Tert.am Life-ին է տրամադրել հանգստի լուսանկարները և պատմել անցկացրած օրերի, տպավորությունների ու Լուսինեի հետ իրենց երազանքի մասին: Նա նշեց, որ նախորդ տարիներին ևս Հունաստանում են հանգստացել՝ Կրետե կղզում, իսկ Ռոդոսում առաջին անգամ էին: Իրինան վստահ է, որ վերադառնալու են, քանի որ շատ են հավանել թե՛ ծովը, թե՛ կլիման, որը համեմատաբար զով է եղել:

«Բացի ծովը վայելելը մի քանի անգամ գնացինք Ռոդոսի հին քաղաքը, բավականին երկար շրջեցինք այնտեղ քույրիկիս և նրա ամուսնու հետ:

Հետո նաև աղջկաս հետ գնացինք: Երբ երեխաները քնած էին լինում, նախընտրում էինք հանգստի րոպեներն այնտեղ անցկացնել: Իսկապես շատ գեղեցիկ քաղաք էր»,-ասաց նա:

 

Իրինայի խոսքով, ընտանեկան հանգիստը նաև որոշակի պատասխանատվություն և զգուշավորություն է ենթադրում՝ կապված երեխաների հետ. «Վստահաբար անհանգստության չափաբաժին կա, երբ մտածում ես, որ երեխան ծովում լողալիս շատ չխորանա, զգույշ լինի: Մյուս կողմից, կարծում եմ, յուրաքանչյուր ծնողի հաճելի է, երբ երեխաներն իրենց լավ են զգում, տեսնում ես՝ ինչպես են լողում: Դա ուրիշ տեսակի հանգստություն է ծնողի համար: Ամենահիշարժան պահը, որ չեմ մոռանա այն էր, երբ աղջիկս՝ Ալյան, սկսեց ինքնուրույն լողալ: Դա մեր հանգստի ամենակարևոր պահն էր ինձ համար: Նա այնքան խիզախ էր իրեն պահում ծովում, որ զարմացել էինք: Նույնը եղավ տարիներ առաջ Մեգիի դեպքում»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել