Life.tert.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն օրերս է վերադարձել ամառային հանգստից, որն ամուսնու` Գեորգի Կիմիչի և դստեր` Գաբիի հետ վայելել են Կիպրոսում։ Դերասանուհին Tert.am Life–ին պատմել է 14–օրյա հանգստի մասին և նշել, որ ծովային հանգստի մեծ սիրահար է։

«Ծովում լիարժեք լիցքաթափվում եմ։ Դա հանգստի լավագույն տարբերակն է ինձ համար։ Շատ եմ սիրում լողալ։ Ամուսինս և դուստրս ևս շատ են սիրում լողալ և բավականին լավ են լողում»,– ասաց Լուիզան և հավելեց, որ ինքն ինքնուս լողորդ է, սակայն տարիների ընթացքում բավականին հմտացել է։

Դերասանուհին սիրում է լողալ դեպի ծխովի խորքերը և հասցրել է մի լավ վախեցնել ամուսնուն և դստերը։

«Ես վտանգավոր լողորդ եմ։ Ինձ համար մեծագույն հաճույք է զգալ ծովի ազատությունը։ Ամուսնուս և աղջկաս զգուշացրեցի, որ չանհանգստանան, լողում եմ խորը` մինչև դրոշակները։ Լողացի և բավականին խորացա, նույնիսկ դրոշակներն անցա։ Քանի որ ծովում լիարժեք լիցքաթափվում եմ, կորցրել էի ժամանակի զգացողությունն ու, ինչպես հետո պարզվեց, բավականին երկար էի մնացել այնտեղ։ Երբ վերադարձա ափ, տեսա, որ ամուսնիս ու աղջիկս փրկարարների են կանչել, պատրաստվում են նստել փրկարարական նավակն ու գալ ինձ փնտրելու։ Երբ ինձ տեսան  ուրախացան, որ ոչինչ չի պատահել, միաժամանակ ջղայնացան, քանի որ շատ էին անհանգստացել»,– պատմեց Լուիզան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել